ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Անարգանքի սյուն

Անարգանքի սյուն
19.06.2023 | 13:53

Հայտնի խոսք կա. «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։ Այն իր մեջ դրական իմաստ ունի, այն է ՝ հիշել պատերազմի հերոսներին և նրանց գործերը։ Ապագայում հայ ժողովուրդն այս նույն խոսքերը պետք է հիշի բացասական իմաստով։ Ոչ ոք, ովքեր 2020թ․ պարտությունից, Արցախն ուրանալուց հետո շարունակեցին այդ ամենի հեղինակ-դավաճանին աջակցել, քծնել, նրա հրամանները կատարել, չեն մոռացվելու։ Չեն մոռացվելու նաև նրանց բոլորի արարքները՝ բանսարկություններ, բռնություններ, դատավարություններ և այլ գործեր։ Բոլոր նրանց անունները գրվելու են հատուկ մատյանում, որը կոչվելու է «Անարգանքի սյուն»։ Բոլորը ստանալու են արժանի հատուցում, որից ամենամեղմը կլինի միայն «Անարգանքի սյուն» մատյանում նրանց անվան և դիմանկարի հրապարակումը։ Այն կհանդիսանա օրինակ ապագա սերունդների համար, թե ինչպիսին պետք է չլինի ոչ միայն հայը, այլև՝ մարդ արարածը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ